Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Զատկի օրվա առիթով․ կուռ ճշմարտությունը կբացի Արցախի ճանապարհը

Զատկի օրվա առիթով․ կուռ ճշմարտությունը կբացի Արցախի ճանապարհը
09.04.2023 | 22:15

Քրիստոնյաների շրջանում փշալարերով ամենահայտնի պատկերն է՝ Հիսուս Քրիստոսը խաչը տանջանքով Գողգոթա է տանում, գլխին՝ սուր փշալարեր։ Ապա, խաչված է՝ փշալարերը գլխին։ Դիմացել է։ Կուռ էր ճշմարտությունը։

Տառապանքին դիմանալու կարողությունը փշալարերից ազատագրումն է, որի շնորհիվ է հարություն առնում ճշմարտությունը, սփռվում ուղեղ առ ուղեղ։ Դիմացել ես, ուրեմն ճիշտ ես։ Հետդ ենք։

Փշալարը ժամանակավոր է, եթե չի նահանջում ճշմարտությունը։

Աղավնոյից բերած արվեստագետ Ashot Ավագյանի «ձու»-ն՝ քարը, որը ներկայացված է Ակն ընդ ականի «Շրջափակված Արցախ» մրցույթին, պատված է հայերիս ճշմարտությունները ճնշող փշալարով։ «Ձու»-ն կդիմանա փշալարին, եթե քարից է, այսինքն, եթե ճշմարտությունը կուռ է, ու դրա արդյունքում ուղեղ առ ուղեղ կսփռվի ու կշարժվի դեպի ազատագրում՝ հայերիս ճշմարտությունների հաստատմանը, մեր ու մեր բախտակիցների իրավունքների պաշտպանությանն ու սիրոն։

Ինստալյացիան կոչվում է «Ռևանշ լինելու է»։

Հեղինակի խոսքը․

«Հեղինակը խառնել է պատերազմից բերած Հադրութի ջուրը Աղավնոյի Հակարի գետի ջրի հետ։ Նրա թոռն ու թոռան կնքահայրը՝ Taron Մինասյանը, պաշարված քարի վրա են լցնում հայկական պաշարված բնակավայրերի ջուրը, որպես գալիք սերունդների պայքարը միտը պահելու ձգտում։

Քարը փշալարից կազատեն նրանք, ովքեր կհասնեն ռևանշ և կազատագրեն զավթված հայկական բնակավայրերը, իսկ մինչ այդ անհրաժեշտ է տարածել ռևանշի ջիղը կրթօջախներում»:

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5943

Մեկնաբանություններ